Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

կ

 

Հնդկաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող մերձեցմամբ, և այդ ֆոնին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը 2023 թվականին եռակողմ համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հաղորդակցության ընդլայնման համար, ինչի մասին նախկինում հայտնի չէր։ Այդ մասին գրում է հնդկական պարբերականը։

Նշվում է, որ հայ-հնդկական հարաբերությունները նոր բարձունքների են հասել: Հնդկաստանը և Հայաստանը տարիներ շարունակ համագործակցել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, առևտուրը և պաշտպանությունը:

Ընդգծվում է, որ Երևանը վերջերս դարձել է հնդկական արտադրանքի, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողներից մեկը։

--00—ՍՊ