Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը վերացնելու գործընթացը մոտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ջ

Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը  վերացնելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա.  Հայաստանի քաղաքացիական  ավիացիան Եվրոպական միության գործընկերների հետ իրականացրել է մեծածավալ աշխատանք: Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության կողմից արձանագրված 40-ից ավելի թերությունները վերջին երկու տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ շտկվել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը՝ ընդգծելով, որ արգելքի սահմանումից հետո  քաղավիացիայի կոմիտեի և Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության միջև կնքվել է երկու տարվա աջակցության պայմանագիր, որի շրջանակում շուրջ երկու տարի Եվրոպական միության երկու փորձագետներ ամենօրյա աշխատանքներ են իրականացրել   ՀՀ քաղավիացիայի կոմիտեի այն  վարչություններում,  որտեղ արձանագրվել էին ամենամեծ անհամապատասխանությունները:

«Այն ավարտվեց նախորդ տարի՝ 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո ամփոփիչ քննարկումներ եղան Քյոլնում, այնուհետև Երևանում, որին ներկա էին Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի  և ոլորտի մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում  արձանագրվեց հսկայածավալ աշխատանքի կատարողական, որն իրականացվել է մեր և Եվրոպական միության կողմից:

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում։

--00—ԼՀ