Շնորհավորում եմ, ընդդիմությունը գտավ մեր թույլ կողմը, որ քննադատի․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Սաբոտաժ, պոպուլիզմ, զոմբիներ, պրովոկացիա․ սրանք ամենաշատ օգտագործված բառերն էին ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքում և գործունեության մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկման ընթացքում, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 71 կողմ 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ ընդդիմությունը դեռ չի հարմարվել նոր իրավիճակին և շարունակում է քննադատություններ հնչեցնել հին ձևի մեջ։

«Տարիներով ՀՀ-ում ընդդիմություն լինելը նշանակել է բղավել, մեղադրել, շատ խիստ քննադատել։ Ինչո՞ւ, որովհետև իշխանությունը եղել է ոչ լեգիտիմ և, իրականում, նախկինում, երբ ընդդիմադիրները սուր ելույթ են ունեցել,  տեղից ինչ-որ բաներ են գոռացել, ժողովրդին դա դուր է եկել, քանի որ ժողովրդին իշխանությունը դուր չի եկել։ Բայց հիմա լրիվ ուրիշ իրավիճակի է։ Ունենք լեգիտիմ իշխանություն և այս իշխանությանը ձեռ առնել, դասախոսություն անել, տեղից գոռալ՝ դու ո՞վ ես, չի ընկալվում»,- նկատել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։