Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով. ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Նիկոլ Փաշինյանը համառորեն ուզում է հագնել Սերժ Սարգսյանի համար կարված իշխանական կոստյումը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մենք քննադատել ենք նախկին ռեժիմի օրոք տեղի ունեցող արատավոր երևույթները, և այսօր էլ անկաշկանդ շարունակելու ենք քննադատել բոլոր իշխանական անարդյունավետ կամ անտրամաբանական քայլերը:

Պատգամավորն անդրադարձել է նաև արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, մասնավորապես խոսելով Վաշինգտոնում սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր հանդիպումից:

Մանրամասները՝ տեսանյութում: