Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տասնյակ գերմանացի զբոսաշրջիկների մահվան առնչությամբ ցավակցկական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել նախագահներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: