Վարդան Մինասյան. Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

.
Armsport.am-ը գրում է.

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ակումբի մամուլի ծառայության հետ խոսել է առաջիկա հանդիպման և ֆուտբոլիստների մարզավիճակի մասին.

«Բոլոր թիմերի համար էլ դժվար է: Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է: Խաղերի ժամանակ նկատելի է դառնում, որ ֆուտբոլիստներն իրենց բոլոր հնարավորությունները չեն ցուցադրում և, կարելի է ասել, թարմ ուժերով չեն հանդես գալիս:

 Նման դեպքերում ֆուտբոլիստների խաղը կախված է լինում իրենց հոգեբանական վիճակից: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են, և ես վստահ եմ, որ նման խիտ գրաֆիկը չի խանգարի, որ վայելենք դիտարժան խաղ»:

Մինասյանը խոսել է նաև VAR համակարգի մասին, որը վերջերս քննարկումների տեղիք է տալիս.

«Միանշանակ դժվար է պատասխանել, սակայն կարող եմ ասել, որ VAR համակարգն ունի երկու կողմ: Մի կողմից, իսկապես մրցավարներին տալիս է հնարավորություն ավելի արդար դատելու, իսկ մյուս կողմից խաղը կարծես, թե կորցնում է իր դրայվը, «համն ու հոտը»: Մենք ականատես եղանք, թե աշարհի առաջնության խաղերի ժամանակ ինչքան օգնեց և հեշտացրեց մրցավարների գործը որոշում կայացնելիս: Սակայն, ֆուտբոլը հենց այդ փոքր սխալներով է հետաքրքիր և դիտարժան: Հստակ չեմ կարող ասել, թե ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն կունենա համակարգը: Հուսով եմ առաջիկա խաղերի ժամանակ միայն արդար և դրական ազդեցություն կունենա այդ համակարգը»,- ասել է Մինասյանի, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: