Կա ԲՀԿ-իշխանություն համաձայնություն․ Ծառուկյանին զիջե՞լ են ցեմենտի հարցում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ծառուկյան

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն, նույնն է թե՝ այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, համաձայնության է եկել իշխանության հետ, ինչի ամենաակնհայտ դրսևորումն այն էր, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու վարչապետ Փաշինյանի առաջարկությանը:

Քանի որ այս պահին իշխանությունների և Ծառուկյանի հիմնական տարաձայնությունը ցեմենտի ներմուծման և արտադրության հարկային ռեժիմների հստակեցման հարցում է, կարելի է ենթադրել, որ իշխանությունը զիջման է գնացել Ծառուկյանին՝ դրա դիմաց ստանալով ԲՀԿ լոյալությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: