ՔՊ-ն լծվել է կուսակցության ծրագրի փոփոխման գործին. կլինի արտահերթ համագումար․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ՔՊ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու ղեկավարությունը վերջին շաբաթներին զբաղված են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխմամբ։ Կուսակցականներն այնպիսի ջանասիրությամբ են լծվել այդ գործին, որ չեն ափսոսում նույնիսկ հանգստյան օրերը՝ աշխատելով անգամ կիրակի օրերին:

Մեր տեղեկություններով` ակտիվ քննարկումներին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է արտահերթ համագումարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: