«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում է․ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 34-րդ րոպեից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 19, 24News

Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ՝ երկու խաղում ընդհանուր 0:3 հաշվով հաղթելով «Նապոլի»-ն:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր իտալական ակումբին: Առաջին կեսում թեպետ վիճակագրությամբ առավելություն ուներ «Նապոլի»-ն, սակայն ստանդարտ իրավիճակը ճիշտ օգտագործեց «Արսենալ»-ը: Լյակազեթը դիպուկ հարվածով առաջ մղեց «զինագործներին»: Ի վերջո, լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն առավելությամբ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 34-րդ րոպեին: