Տաթև համայնքի ղեկավարը խմածության ամենաբարձր աստիճանով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Ապրիլի 13-ին Սյունիքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել։ Ժամը 19։15-ի սահմանում Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։ Պարզվել է՝ Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթև գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Սիմոնյանը՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։

Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին։ Վերջինը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Ըստ աղբյուրի՝ Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն է։ 

1