Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում․ վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Գեղարքունիքի մարզում, ապրիլի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 21։00-ի սահմանում Աստղաձորի բնակիչ 47-ամյա Վահրամ Հովսեփյանն իր վարած Volkswagen Vento մակնիշի 33 ՍT 840 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և մոտ 50 մետր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։

1