Թուրքիայի քաղաքացին հատել է հայ-թուրքական սահմանը․ նա թաքնվում էր արդարադատությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

թուրք

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Այդ մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ 

Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը  հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից: