Այս փուլում չեմ պատկերացնում, որ Արցախը մասնակցի բանակցությանը․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Սամվել

Հիմա գնում են ճշտումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիրքերի, թե ինչպիսին է լինելու քաղաքականությունը, բանակցությունների ձեւաչափը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը: Ըստ նրա՝  Ադրբեջանը չի համաձայնելու, որ բանակցություններին մասնակցի Արցախը։

«Դա խնդիր է, որը պետք է լուծվի: Ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, բայց այս փուլում ես դա չեմ պատկերացնում», - ասել է Բաբայանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հումանիտար ոլորտում գործակցության պայմանավորվածություն ձեռք բերելուն, Սամվել Բաբայանը նախ նշել է, որ բանակցությունները տեղում չեն դոփում։

«Ոչ թե տեղում դոփում են, այլ փորձում են փոխվստահություն ձեռք բերել կողմերը, փորձեն մարդասիրական քայլերով հարցերը ավելի պարզ քննարկման դաշտ տեղափոխել՝ բացատրելու կողմերի դիրքորոշումը: Թե որքանով դա կհաջողվի, ժամանակը ցույց կտա»,-ասել է Սամվել Բաբայանը։