Փարիզում՝ Նոտր Դամի մոտակայքում, արգելել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

բաճկոն

Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում ապրիլի 20-ին արգելվել են «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաները: Այս մասին թվիթերյան թջում հայտնել է Փարիզի  ոստիկանությունը։

«Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի ոստիկանությունն ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է անվտանգության պարագիծ, որը ենթադրում է մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժումների արգելք», - ասված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության գոտու մեջ են ներառվել Մարշ Նյոֆ առափնյակը, Արշևեշը, Օ Ֆլյորը, Նոտր Դամ, Սեն Միել և Արկոլ կամուրջները: