ԱԺ-ում ընդունվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Այսօր ԱԺ-ում 78 կողմ, 42 դեմ ձայներով ԱԺ-ում ընդունվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է ցեմենտի ներմուծմանն ու արտադրությանը։

ԱԺ օրակարգի հարցերից են նաև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր։

Խորհրդարանի քննարկման կներկայացվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: