Հոկտեմբերի 27-ի դերակատարը ողջ է, չէ՞, թող նոր քննություն սկսեն․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

«Հոկտեմբերի 27-ի» դերակատարը ողջ-առողջ է, չէ՞, դատախազությունը, քննիչները բոլորը տեղում են, թող նոր քննություն սկսեն, բոլոր նրանք, որ հիմա գոռում են, հերթով մտնելու են «կամերը», լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։ Նա նկատեց, որ  նշված մարդկանցից շատերը Նաիրի Հունանյանի հետ հանդիպել են մինչև հոկտեմբերի 27-ի դեպքերը:

«Ճշտեք՝ ովքեր են հանդիպել, ասեք, որ բանտի դուռը բաց է իրենց համար: Մարդը եկել է դրսից և շփվել է մի շարք պետական ու քաղաքական գործիչների հետ, ովքե՞ր են եղել այդ մարդիկ, ինչի՞ց են խոսել, ի՞նչ են քննարկել: Հենց այդ հարցերի պատասխանները տան, հերթով տեսնելու եք, թե դրդիչներն ովքեր են եղել, թող մտնեն կամերը: Այս ցիրկն էլ, որ խաղում են, փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա… Ինչո՞ւ էր նա պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, հավաքվեք, ժողովրդին ոտքի հանեք»,-ասաց Սամվել Բաբայանը: