Փրկարարները տարվա մեջ մոտ 4 անգամ պարգևավճարներ են ստացել․ ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Փրկարարները տարվա մեջ մոտ 4 անգամ պարգևավճարներ են ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։     «Գիտեք, որ փրկարարների աշխատավարձը շատ ցածր է, կառավարությունը շատ մեծ աջակցություն ցուցաբերեց, մեզ տրամադրվեց գումար, որը հնարավորություն է տալիս փրկարարներին տալ պարգևավճար՝ մոտավորապես 4 անգամ տարվա մեջ՝ իրենց աշխատավարձի չափով, որը մի փոքր թեթևացրեց այն վիճակը, որը գոյություն ուներ»,- ասաց նախարարը։ 

Ցոլակյանի խոսքով՝ իրենց գլխավոր խնդիրն այժմ տեխնիկական ապահովվածության խնդիրն է. «Մենք խնդիրներ միշտ ունեցել ենք տեխնիկական ապահովվածության բնագավառում, ես բազմիցս ասել եմ, որ մենք խնդիրներ ունեք և ոչ միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, պրոբլեմներ կարող ենք ունենալ՝ կապված բարձրահարկ շենքերի հետ»։