Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի դասը ՄՌԿ մասնագետների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

«ABBYY»- ի հիմնադիր և տնօրեն, «Band of Angels»-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

1․ Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն,

2․ Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց հետևում,

3․ Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը,

4․ Պահպանե՞լ, թե՞՝ ոչ․ ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար։