ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Պորտուին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 41-րդ րոպեին խփեց «Զինագործների» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլեր չգրանցվեցին։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում «Արսենալը» հաղթեց 4։2 հաշվով։ Լոնդոնյան թիմի դարպասապահ Դավիդ Ռայան հետ մղեց 2 հարված։
--00—ԼՀ