Արցախում 10 տարեկան երեխա է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 19, 24News

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել, տեղեկությունը հաստատում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ապրիլի 12-ին սպանվել է Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն։ 

Դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։