Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային եւ մյուս մտավորականներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Կարո

Թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում Թուրքիայի իշխանությանը կոչ է արել ազատ արձակել հայտնի հասարակական ակտիվիստ, գործարար Օսման Քավալային եւ քաղաքական նկատառումներով ձերբակալված այլ անձանց։

«Վերջ տվեք Սելահաթին Դեմիրթաշի, Օսման Քավալային և հազարավոր ընկերների պատանդառությանը։ Ապահովեք հացադուլ հայտարարած Լեյլա Գյուվենի եւ մյուսների պահանջները»,- գրել է Փայլանը։