Վանեցյանին կասկածելու ոչ մի հիմք չեմ տեսնում և չեմ կարծում, որ շինծու գործ է․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

«Ես առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով և անձամբ ճանաչելով Դավիթ Սանասարյանին՝ շատ եմ ուզում պարզվի, որ իրականում չկա  նման բան։ Ես ինչպես անմեղության կանխավարկածով  վերաբերվում եմ Դավիթ Սանասարյանին, այնպես էլ որևէ հիմք չեմ տեսնում կասկածելու մեր իրավապահ մարմինների աշխատանքին, այսինքն ես չեմ տեսնում ոչ մի հիմք՝ մտածելու համար, որ կարող է  շինծու կամ սարքած գործ է, բայց այս փուլում պետք է բոլորս էլ  սպասենք՝ տեսնենք  գործն ինչ ընթացք է ստանում  և  քննության արդյունքներն ինչ ցույց կտան»,-24News-ի հետ զրույցում այդ մասին ասաց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ խոսելով Ազգային անվտանգության ծառայության կողմից Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին։

Այս համատեքստում Հրաչյա Հակոբյանը հավելեց նաև, որ ինքն ամբողջությամբ  վստահում է իրավապահների անաչառությանը և նրա խոսքերով՝  եթե պարզվի, որ Դավիթ Սանասարյանն անմեղ է, ապա վերջինս կշարունակի իր պաշտոնավարումը և  հետագայում էլ կկարողանա իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնել պետական տարբեր կառույցներում։

Մանրամասները՝ տեսանյութում։