«Չեմ պատկերացնում՝ Մերկելն անհետ կկորչի»․ Յունկերը կանցլերին տեսնում է որպես ԵՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Մերկել

«DW» գործակալությունը, հղում անելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապագայում կարող է գլխավորել Եվրահանձնաժողովը։

«Չեմ պատկերացնում, որ Անգելա Մերկելն անհետ կկորչի։ Նա ոչ միայն հարգանքի արժանի անձնավորություն է, այլև սիրո արժանի գեղարվեստական ստեղծագործություն»,-ասել է Յունկերը՝  նշելով, որ Մերկելը բարձր որակավորում ունի և արժանի է Եվրամիությունում ղեկավար պաշտոն ստանձնելուն։