Ինչո՞ւ է վարչապետը երկակի ստանդարտ կիրառում․ Դավիթ Սանասարյանի գործը նոր հարցեր կբացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող  երկու մարմիններից մեկի դեպքում կա կոռուպցիայի էլեմենտ։ Բացահայտվելու է, որ կա՛մ կոռումպացված էր ՊՎԾ-ն՝ նյութական շահերի հետապնդման տեսանկյունից, կա՛մ, եթե դա սուտ էր, քաղաքական կոռուպցիայի մեջ էր ներքաշված ԱԱԾ-ն, այսինքն՝ ամեն դեպքում  իշխանությունը մեծ հաշվով պլյուսով դուրս չի գալու։ 

Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա կարծիքով՝ եթե հեղափոխության առանցքային դեմքերից մեկը կարող էր գայթակղվել և կոռուպցիոն սխեմայի մեջ մտնել, դա լուրջ հետևություններ անելու պատճառ կարող է դառնալ և ինչ- որ ստվեր գցել այլ առաջնորդների վրա ևս։

Շարունակութունը՝ տեսանյութում։