Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 20, 24News

.

«Արցախի պահպանողական կուսակցությունն պաշտոնապես հիմնվել է, ընտրվել են կուսակցության նախագահ և ղեկավար կազմի անդամներ»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիրներից Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հայտնում է, որ տեղի է ունեցել հիմնադիր համագումարը և 504 գրանցված անդամ ունեն:

 «Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու, պատրաստ ենք համագործակցության, բայց ոչ պրովոկատորների հետ: Չենք դիտարկում որևէ մի քաղաքական ուժ որպես մեզ թշնամի: Մրցակիցնե՞ր, այո, մրցակիցներ կան ու պետք է լինեն, որովհետև դա քաղաքական համակարգի համար անհրաժեշտություն է»,-նշեց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ պատրաստվում են պայքարել քաղաքական կյանքում, ունեն համապատասխան գիտելիք ու պարկեշտություն դրա համար: