Պորոշենկոն խոստացել է օգնել Զելինսկուն՝ ծանոթանալու պետական գործերի ընթացքին  

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

 

պորոշենկո
ТАСС գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է քվեարկության արդյունքը, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից: 

«Հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները, ընդունում եմ այդ որոշումը: Սակայն պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», - ասել է Պորոշենկոն և պատրաստակամություն  հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել՝ ծանոթանալու պետական գործերի ընթացքին:  

Հիշեցնոնք, որ տարբեր հարցումների տվյալների համաձայն՝ Պորոշենկոն եռակի քիչ ձայներ է ստացել, քան Զելենսկին։ 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս