Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորներինը՝ 500-ի․ կա 13 ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1

«News 1st» հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, հայտարարել է, որ Շրի Լանկայում 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, որոնց թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի ևւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Տուժել է մոտ 500 մարդ:

1

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի, Բատիկալոայի և երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արևմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին:

1

Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու՝ կապված կիրակի կղզում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետ, փոխանցում է «News 1st» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանութան ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածի մասին:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս