Հայերն ու ուկրաինացիները չկողմնորաշված ու պետական ճգնաժամի մեջ հայտնված հանրություններ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 22, 24News

Stepan-Danielyan_M

Ուկրաինայում կատարվեց այն, ինչ-որ Հայաստանում էր կատարվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հին համակարգերն իրենց սպառել էին, մարդիկ փոփոխություն են ցանկանում ու իրենց ձայները տվեցին անօրակարգ պոպուլիստներին ու անկեղծորեն պետք է ընդունենք, որ պոպուլիստներն դրանում մեղավոր չեն, նրանք ընդամենն առիթից օգտվում են։ Պատճառներն ավելի խորքային են։

Հայերն ու ուկրաինացիները գաղափարական, ու եթե կուզեք քաղաքակրթական առումով չկողմնորաշված ու պետական ճգնաժամի մեջ հայտնված հանրություններ են։

Տարբերությունը միայն ձեւի մեջ է, Հայաստանում ժողովրդի ուղղակի միջամտությամբ է փոխվել իշխանությունը, որից հետո այն ֆիքսվել է ընտրությունների ժամանակ, իսկ Ուկրաինայում՝ միանգամից ընտրությունների միջոցով ու իրենց բախտը այս անգամ բերել է, իրենք առանց արյան չեն կարողանում բունտ անել։

Քաղաքակրթական ու աշխարքաղաքական ճեղքվածքներում գտնվող երկրներ են ու իրենց բախտը հանձնել են մերժողներին, սակայն ինչ են ուզում, իրենք էլ չգիտեն՝ աջ գնան - ձախից են հարված ստանալու, ձախ գնան՝ աջից, տեղում կանգնած մնան՝ ստանում են ճահիճ։

Սակայն մեկ բան պարզ է. պոպուլիզմը ապագա չի, դրանք ընդամենը ժամանակավոր կառավարություններ են՝ պաուզա իրական փոփոխություններից առաջ։

P.S. Նոր նախագահների առաջին այցը խորհրդանշական բնույթ ունի ու Զելինսկին մի տարբերակ ունի, այց կատարել ՈչՄիՏեղ՝ Հայաստան»: