ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 32705-ի, մոտ 75200-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32705-ի, վիրավորվել է 75190 մարդ»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 82 խաղաղ բնակիչ է զոհվել։
--00—ՅՄ