Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

վ.j

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, ով էլ, որոշելով վաճառել այն, դիմել է անշարժ գույքի գործակալություն:

Անշարժ գույքի գործակալն էլ թուրքական «DHA» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:

«Կա սեփականության վկայական և չկան խոչընդոտներ վաճառքի հարցում: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի և դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500.000 դոլար): 

Նշենք, որ եկեղեցին գտնվում է Գյոյդյուն գյուղում և կառուցվել է 19-րդ դարում: Այն 2012-ին գրանցվել է որպես 1-ին խմբի պահպանություն պահանջող մշակութային անշարժ գույք: 

Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ:
 

--00—ԼՀ