Ծառուկյանին պատկանող գազալցակայանում խախտում է հայտնաբերվել․ կկիրառվի վարչական տույժ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից մեկում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում  հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Խաժակ Թոմոմյանը։

«Ստուգումները վերջնական փուլում են, կազմվել է ակտի նախագիծ, խախտումներ հայտնաբերվել են, վերջնական ակտը դեռ չի կազմվել», - նշեց Խաժակ Թոմոմյանը, ապա հավելել, ոչ ընկերության նկատմամբ կկիրառվի վարչական տույժ։

Թե մասնավորապես ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնի ներկայացուցիչը չնշեց՝ ընդգծելով, որ ավելի մանրամասն այդ մասին կհայտնեն վերջնական ակտը կազմելուց հետո։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգում է սկսվել։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 24News-ի հետ զրույցում հայտնել էր, որ ստուգումը բացվել է ապրիլի 8-ին՝ քաղաքացու բողոքի հիման վրա:

«Նա կասկածներ ունի, որ տվյալ լցակայանում թերի լիցքավորում է իրականացվում»,- նշել էր Արմեն Կոտոլյանը։