ՌԴ պաշտպանության նախարարը ռազմածովային նավատորմի նոր հրամանատարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ո

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանության գերատեսչության ղեկավարության հետ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռազմածովային նավատորմի նոր հրամանատարների նշանակման մասին, հայտնում է Московский Комсомолец-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հայտարարությանը։

Նշվում է, որ Շոյգուին տեղեկացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ ծովակալ Ալեքսանդր Մոիսեևին նավատորմի գլխավոր հրամանատար նշանակելու մասին, փոխծովակալ Կոնստանտին Կաբանցովին՝ Հյուսիսային նավատորմի հրամանատար, իսկ փոխծովակալ Սերգեյ Պինչուկին՝ Սևծովյան նավատորմի հրամանատար։ 

Բացի այդ, Շոյգուն հույս է հայտնել, որ նոր սպաները կկարողանան լուծել Ռուսաստանի Դաշնության նախագահի և պաշտպանության նախարարության կողմից առաջադրված խնդիրները։

--00—ԼՀ