ԱՄՆ-ից հայտարարում են՝ Բայդենի և Սի Ցզինպինի միջև անձնական շփումներն այլընտրանք չունեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ֆֆ

 

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մարտի վերջին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զեկուցել էր, որ Բայդենը և Սի Ցզինպինը պետք է նոր հեռախոսազրույց ունենան։

Պաշտոնյայի խոսքով՝ չինացի գործընկերոջ հետ բանակցությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև անձնական շփումներն այլընտրանք չունեն։

--00—ՍՊ