Վահե Ղազարյանի հրամանով՝ Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

գգ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նոր պետ է նշանակվել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

 

 

--00—ՍՊ