Ըստ Վաշինգտոնի՝ պատերազմ չի սպասվում Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ֆ

ԱՄՆ-ը չի կարծում, որ ՆԱՏՕ-ի երկրների և Ռուսաստանի միջև զինված հակամարտություն է հասունանում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը.

«Շատ ջանքեր են գործադրվում մեր պաշտպանությունն ու զսպման կարողությունները ամրապնդելու համար, բայց մենք ոչ մեկին չենք ազդարարում, որ պատերազմ է հասունանում», - ասել է նա՝ առցանց ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Վաշինգտոնի՝ Ռուսաստանի բոլոր ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի վրա, և ներկայումս որևէ նշան չկա, որ պատերազմ է սպասվում Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև:

 

--00—ՍՊ