Ուկրաինային հատկացվող ամերիկյան ֆինանսավորման մեծ մասը ծախսվում է ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Screenshot_2

ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ գնաց՝ անորոշ թողնելով Ուկրաինային և Վաշինգտոնի համար այլ կարևոր երկրներին լրացուցիչ ֆինանսական աջակցություն նախատեսող օրինագծի հարցը: Հանրապետականները, ովքեր դեմ են նման հատկացումներին, ասում են, թե ԱՄՆ Կոնգրեսը պետք է ծախսի գումարները երկրի ներքին խնդիրները լուծելու համար, գրում է Ամերիկայի Ձայնը։

Կիևի ներկայացմամբ ռուսական ուժերի վերջին առաջխաղացման հիմնական պատճառը ուկրաինական կողմում զինամթերքի պակասն է, և նման հայտարարությունների ֆոնին՝ օվկիանոսից այն կողմ ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից արդեն իսկ հավանության արժանացած ու Կիևի համար նախատեսված 60 միլիարդ դոլարանոց օրինագծի ընդունման շուրջ:

«Ոչ ոք համաձայն չէ Պուտինի արածի հետ։ Բայց խնդիր է, երբ վերցնում ենք մեր՝ դժվարությամբ վաստակած դոլարները և ուղարկում 5 հազար մղոն հեռու, և սա վերջ չունի, իսկ մեր երկրի սահմանը բաց է, մեր քաղաքացիներին սպանում են իրենց հարազատ փողոցներում»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան՝ Փենսիլվանիայից ընտրված հանրապետական անդամ Սքոթ Փերին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ