Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի ՊՆ նախարարները․ ինչ է հայտնի 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

dd

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնյուի հետ, հայտնում է ֆրանսիական ռազմական գերատեսչությունը:

Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը խստորեն դատապարտել է «Կրոկուսի» ահաբեկչությունը, համերաշխություն հայտնել զոհերի ընտանիքներին: Լեկորնյուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։

--00—ՍՊ