«Պետք է դատել կոնկրետ գործերով»․ Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Զելենսկուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Պուտին
Meduza.io-ն գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրության հաղթողին՝ Վլադիմիր Զելենսկուն, ապա մեկնաբանել՝ ինչո՞ւ է նման որոշում ընդունել։ Պեսկովն ասել է, որ «պետք է դատել կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով», իսկ պաշտոնական արդյունքը դեռ չի հրապարակվել:

Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայում ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է դրվել այն պահից, երբ հնարավորություն չի տրվել քվեարկելու Ռուսաստանում բնակվող Ուկրաինայի 3 մլն քաղաքացիներին։ 

Վլադիմիր Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Տեսանյութեր

Live

Լրահոս