ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Չինաստան տեղի կունենա ապրիլի 8-9-ը, կքննարկվեն երկու երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր այս այցի մասին՝ չնշելով ժամկետներ, միայն ընդգծելով, որ նախարարները ծրագրում են քննարկել նաև ուկրաինական ճգնաժամը։
--00—ՅՄ