Կառավարությունը դեռ փոշմանելու է մեր առաջարկները մերժելու համար․ ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Իշխանությունը քաղաքական կամք չդրսևորեց ընդունելու ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Կառավարության կառուցվածքի և գործառույթների մասին» փոփոխությունների այլընտրանքային տարբերակը։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մենք շտապում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով։ Սա լավագույն պահն է, որ կառավարությունն ու գործող իշխանություը կարողանա անել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք հիմք կդնեն Հայաստանի զարգացմանը։ Հետևաբար, հրաժարվել այս պահի այն գործիքներից, որոնք ունենք և առաջարկել մի բան, որն ապագայի հարց է, դա մեզ համար անընդունելի է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։