ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

ԵՄ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 28 երկրում 2018 թվականին ապաստան է հայցել  4820 ՀՀ քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

«ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է: Դեռևս տվյալներ չկան, թե 2018 թվականին քանի անձ է վերադարձվել, սակայն 2017 թվականին ԵՄ տարբեր երկրներից որոշում էր ընդունվել իրականացնել 5330 ՀՀ քաղաքացու վերադարձի, սակայն ընդհանուր առմամբ վերադարձվել է 1450 անձ»,- նշեց Չոբանյանը:  

2016 թվականին ապաստան է հայցել 7800, իսկ 2017 թվականին՝ 6900 անձ: