Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղական ժամանակով 14:15-ին Ստամբուլում հենապատի վնասման պատճառով 4 հարկանի շենք է փլուզվել: Նախքան այդ, անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի բնակիչներին տարհանել: Արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Աղբյուրի փոխանցմամբ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով զոհեր և տուժածներ չկան:

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փլուզված շենքի հարևանությամբ գտնվող մյուս շենքերից նույնպես բնակիչները դուրս են բերվել: