Թուրքիայի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո ևս շարունակում է պարտվել ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

f

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո այդ թեմայով հերթական սոցհարցումն է անցկացվել։

Այն անցկացրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ Հիլմի Դաշդեմիրին պատկանող «Optimar» հետազոտական ընկերությունը։ 

ՏԻՄ ընտրություններին չմասնակցած 152 մարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց մեծամասնությունն ընտրելու դեպքում իրենց ձայնը տալու էին ընդդիմադիր կուսակցությանը։

Մասնակիցների 27․9 տոկոսը որպես նախընտրելի կուսակցություն տվել է գկխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անունը, իսկ 20․9-ը՝ ԱԶԿ-ի անունը։

Հարցվել է նաև թուրք հասարակության շրջանում Թուրքիայի ամենամեծ խնդիրը համարվող տնտեսական խնդրի մասին։

«Ըստ Ձեզ՝ ո՞վ կլուծի այս խնդիրը» հարցին ի պատասխան, մասնակիցների 24․3 տոկոսը նշել է  «ԺՀԿ-ն», իսկ 20․2-ը՝ «ԱԶԿ-ն»։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում ձայների 37․77 տոկոսով հաղթանակ էր տարել ԺՀԿ-ն՝ գերազանցելով ԱԶԿ-ին ձայների 2․28 տոկոսով



Աղբյուրը՝ Ermenihaber