ԱԽ քարտուղարը անվտանգային հարցերում կարևորել է ՀՀ-Լիտվա երկխոսության շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

դ

 

Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Հայտնում են ԱԽ գրասենյակից։ 

Կողմերը քննարկել են արտատարածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը:



--00—ՍՊ