Տաթև-Լծեն ճանապարհին ձյան տեղումներ են, վարորդներին հորդորում են ուշադիր լինել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

դդ

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան տեղումներ են՝ վարորդներին հորդորելով լինել ուշադիր․



«Տեղեկացնում ենք, որ թեև ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանն ավարտվել է, սակայն ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հանրապետության լեռնային այն շրջաններում, որտեղ գրանցվում են ձյան տեղումներ, կատարում են ձյան մաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ