Մինչ իշխանությունը համոզում է զոհաբերել տարածքները, տարածաշրջանում պրոցեսներ են եռում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

l-I0qygvoWXM

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իսրայելական օդուժի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը տևական ժամանակ է Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել:

Թե իրանական պատասխանն ինչպես կարտահայտվի` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առկա լարվածությունը հենց այնպես չի կարող չեզոքանալ:

Ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է այն տեսանկյունից, որ թեման կարող է ակտիվ զարգացումներ ունենալ և Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:

Մինչ հայաստանյան իշխանությունը հանրությանը համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել»:

--00—ՅՄ