Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

f

 83 տարեկանում կարճատև հիվանդությունից մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին։ Հայտնում է իտալական պարբերականը։ 



Կավալին 1970-ականներին հիմնեց իր սեփական Roberto Cavalli ապրանքանիշը։ Ընկերությունը արտադրում էր շապիկներ, ջինսեր և այլ հագուստներ։ 1998 թվականին հայտնվեց Just Cavalli ապրանքանիշի տղամարդկանց և կանանց հագուստը՝ երիտասարդների համար։ Այսօր Roberto Cavalli ապրանքանիշը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում։ 

Նորաձևության աշխարհում Կավալլին հայտնի դարձավ իր ոչ տրիվիալ, վառ ոճով։



--00—ՍՊ