Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

գգ

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահե Դավթյանն ահազանգում է՝ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում․

«Դեռևս 1990-ականներին մշակված ու 2018 թ. «թավշյա հեղափոխություն» հատուկ օպերացիայից ի վեր կյանքի կոչվող այս ծրագիրն այսօր կուլմինացիոն փուլ է մտել:

Աշխարհաքաղաքական ակտորները բացել են խաղաքարտերը: Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի:

Այս պահին անկլավ-պետության, թերևս, դասագրքային օրինակներից է Լեսոտոն: Ամբողջությամբ Հարավաֆրիկյան Հանրապետությունով (ՀԱՀ) շրջապատված՝ Լեսոտոն վաղուց որպես քվազիպետություն է հանդես գալիս՝ առանց սեփական արտաքին քաղաքականության ու ազգային զինված ուժերի: Վերջիններս, իհարկե, ֆորմալ գործում են, սակայն բացառապես ներքին անվտանգության ապահովման համար: Արտաքին անվտանգության գործառույթները իրականացվում են ՀԱՀ-ի կողմից:

Տնտեսական առումով պատկերը ևս, մեղմ ասած, տխուր է:

Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնեսական աշխատանքներով, մի մասն էլ սեզոնային աշխատանքներ է իրականացնում ածխի հանքերում: Փաստացի Լեսոտոն օգտագործվում է ՀԱՀ-ի կողմից որպես հումքային կցորդ (ածուխ ու թանկարժեք քարեր): Այս անկլավ-պետությունում շահագործվում է ընդամենը մեկ՝ խիստ լոկալ նշանակության երկաթուղային ուղղություն՝ ՀԱՀ-ի հետ կապ ապահովելու համար: Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ևս դոմինանտ է ՀԱՀ-ը՝ ապահովելով դրա շուրջ 90%-ը:

Սակայն կա մի «սփոփիչ« հանգամանք: Լեսոտոն պարբերաբար ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ճշիշտ է, շատ համեստ օգնություն, ինչը սակայն, չի խանգարում տեղի իշխանություններին ներկայացնել դա որպես լուրջ առաջընթաց:

Լեսոտոն, իհարկե, ՄԱԿ-ի անդամ միակ անկլավ-պետությունը չէ: Կա ևս մեկը՝ Սան-Մարինոն, որը, շրջապատված լինելով քաղաքակիրթ Իտալիայով՝ կանգնած չէ լուրջ անվտանգային ու սոցիալ-տնտեսական ռիսկերի առաջ:

Այս շարքում մենք կարող ենք լինել երրորդը, եթե կորցնենք ցամաքային ուղիղ հաղորդակցության հնարավորությունները Վրաստանի ու Իրանի հետ՝ հայտնվելով թուրք-ադրեբջանական խեղդող օղակի մեջ»,- գրել է նա։



 --00—ՍՊ