Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների և մեծ կորուստների պատճառ են դարձել: Մենք դատապարտում ենք ահաբեկչության և բռնության բոլոր դրսևորումները և հանձնառու ենք հետևողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: