Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

47523591_0_0_1600_901_1920x0_80_0_0_49629473bdd1588f6d084608fddb0454

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում կրկին դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանի հյուպատոսությանը։ Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում Լավրովը նշել է, որ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է։

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանմանը։

--00—ՅՄ